Զանգեզուրի հանդեպ պահանջը Ալիևի կողմից ֆուֆլո խոսակցություն է, նա գ երիներին ուրիշ բանի համար է պահում, ասեմ ինչու․ Հայկ Մանասյանի ուշագրավ գրառումը

Զանգեզուրի հանդեպ պահանջը Ալիևի կողմից ֆուֆլո խոսակցություն է, նա գ երիներին ուրիշ բանի համար է պահում, ասեմ ինչու․ Հայկ Մանասյանի կոշտ գրառումը

Հայկ Մանասյանը գրել է.
Ալիևը ցանկամում է ճանապարհների ապաշրջափակումը իր ազգի մոտ ներկայացնել որպես հաղթանակի ավար, որպես ռш զմատուգանքի ստացում: Դա նրանց համար սկզբունքային հարց է: Ալիևը չի ցանկանում ճանապարհների բացումը ընկալել և ներկայացնել որպես հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի մաս,

ինչպես դա ընկալում ու ցույց է տալիս Նիկոլը: Ոչ, ամենևին: Ալիևը այս պш տերազմից պետք է քամի առավելագույն դի վիդենտներ, իր ու իր ընտանիքի իշխանությունը հավերժացնելու համար: Սրա դիմաց պш տանդ է պահում մեր տղերքին: Այլ լծшկ չունի մեր վրա կիրառելու, սեղմելու: Մերթընդմերթ Զանգեզուրի հանդեպ պահանջ է հայտնում, սակայն դա ֆուֆլո խոսակցություն է:

Ջաբրաիլը և Զանգելանը նա չգրավեց, քանզի հզոր էր, այլ որովհետև այդ շրջանների սեփականության վկայականը իր մոտ էր, ու անվտш նգության խորհրդի հինգ անդամներից և ոչ ոք չէր վիճարկում այդ սեփականության վկայականը: Հայ-ադրբեջանական կապիտուլյացիոն առևտրի միջնորդը ՌԴ-ն է: Այդ ՌԴ-ն է ՀՀ-ից առնում և վերավաճառում Ադրբեջին,

իսկ Ադրբեջից առնում և վերավաճառում մեզ: Հասկանալի է, որ արանքում Ռուսաստանը զգալի գին է մտնում, ու իր փայը վերցնում՝ որպես դալալ: Այժմ Ադրբեջանը միջնորդից պահանջում է բացել Զանգեզուրը, էդպես է եղել առեվտրային պայմանավորվածությունը: Հայաստանը պահանջում է տալ գե րիներին, էդպես են պայմանավորվել: Բայց բանը նրանում է, որ ՀՀ-ն

Զանգեզուրի բացմանը չի համաձայնվում, քանզի կապիտուլյացիայի հայտարարության մեջ չի նշված բացել Զանգեզուրը, այլև նշված է ապաշրջափակել տարածաշրջանը: Եթե անկեղծ, ապա չկա տարածաշրջանի շրջափակում, կա ՀՀ շրջափակում, մյուսներն իրար հետ ազատ հաղորդակցվում են շրջանցելով ՀՀ-ն: Ուստի ապաշրջափակել տարածաշրջանը՝ նշանակում է ապաշրջափակել Հայաստանը: Բանը նրանում է, որ

տարածաշրջանը ներառում է ՀՀ առնվազն չորս սահմանները, որից 1-ը Թուրքիան է, որը շրջափակել է տարածաշրջանը մեր մասով, և եռակողմ պայմանագրի մաս չի կազմում, այսինքն չի պարտավորվել սահմաններ բացել: Հետևաբար եռակողմ պայմանագրում նշված տարածաշրջանը չի կարող ապաշրջափակվել: Այսինքն Ռուսաստանն ու Ադրբեջանը Հայաստանին խոստացել են մի բան, որն իրենցը չէ: Ուստի առեվտրային

պայմանագիրը մեկ ձևով կարող է իրականացվել, ՀՀ-ին գցելով… Այսինքն Հայաստանին հարկադրում են բացել Զանգեզուրը, քանզի իրենց դա է անհրաժեշտ, դիմացը տալիս ,,պայմանագրի,, բոլորովին այլ կետով նշված գե րիներին, որոնց դիմաց ՀՀ-ն վաղուց վճարել է վերադարձնելով մեզ մոտ եղած ադրբեջանցիներին, դի վերսանտ տե ռորիստներից մինչև ռш զմագե րիներ: Ահա՝ ինչու ռուսական խաղաղապահները թույլ տվեցին, որ հրադադարի պայմանավորվածությունից

հետո, իրենց առաքելության մանդատի տակ եղած տարածքներ ներխուժեն ադրբեջանական ուժերը և պш տանդ և գե րի վերցնեն մեր տղաներին: Շուստրի Իվանը որոշել է նույն բանը 2 անգամ ծախել Հայաստանի վրա, դավադիր գործարքի գնալով Ալիի հետ: Ու էս կուլիսային սակարկությունում Հայաստանը դեմ է տալիս, որ ՌԴ-ն որպես կապիտուլյացիոն ,,պայմանագրի,, կողմ իր հնարավորություններն

օգտագործի և առանց նախապայմանի ապաշրջափակի տարածաշրջանը: ՌԴ-ն հասկանալով, որ իր վզին կա այդպիսի պարտավորություն, ՀՀ քաղաքացիների մեջ շրջանառության է դնում ,,Կпխեմ Թուրքիան, մեզ պետք չի ապաշրջափակում,, կեղծ-հայրենասիրական թեզը: Սա կիսատ-պռատ աշխատում է, սակայն ոչ այնքան, ինչքան ակնկալվում էր, ու ՀՀ պաշտոնական դեմքերը և քաղաքացիական հանրության մի զգալի մաս շարունակում են

պնդել, որ տարածաշրջանի ապաշրջափակում, նշանակում է ՀՀ ամբողջական ապաշրջափակում: P.S. Ուղիղ 106 տարի առաջ, Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով հայերենը տարբեր բարբառներով խոսվում էր որպես մայրենի լեզու: Յпբընիներ, մի հատ տեղը բերեք՝ ինչ տարածաշրջանում եք քյանդրբազ խաղում…

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: